Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button
about us image

Մեր մասին

Երևան

Ոռոգման համակարգերի ինժեներ

open sec list arrow image

open sec list image


Աշխատանքային պարտականությունները.

  • Ոռոգման համակարգերի նախագծում՝ ներառյալ տարածքի չափագրում, տեխնիկական լուծումների մշակում, նյութածախսի հաշվարկ և գնային առաջարկների պատրաստում
  • Կաթիլային և ավտոմատ ոռոգման համակարգերի տեղադրման աշխատանքների վերահսկում
  • Ջրատար խողովակաշարերի մոնտաժման, միացման, կարգավորման և գործարկման գործընթացների վերահսկում
  • Համակարգերի փորձարկման և շահագործման հանձնելու գործընթացի կազմակերպում ու վերահսկում
  • Խափանումների ախտորոշում և վերանորոգման աշխատանքների կազմակերպում ու վերահսկում
  • Մասնակցություն լանդշաֆտային նախագծերի իրականացմանը՝ ապահովելով ոռոգման համակարգերի ինտեգրումը ընդհանուր նախագծում
  • Աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկական ստանդարտների և անվտանգության նորմերի պահպանում

Պահանջվող որակավորումներ.

  • Բարձրագույն կրթություն (ինժեներական կամ հարակից ոլորտում)
  • Աշխատանքային փորձ ոռոգման համակարգերի կամ հարակից ոլորտում
  • Տեխնիկական մտածողություն և գործնական հմտություններ
  • Տեխնիկական գծագրերի հետ աշխատանքի փորձ
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Սթրեսակայունություն և խնդիրների արագ լուծման ունակություն
  • MS Office (Word, Excel)
  • AutoCAD-ի իմացություն

Հավելյալ նշումներ.

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ (կքննարկվի հարցազրույցի ընթացքում)
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Դինամիկ և աջակցող թիմ
  • Մասնակցություն հետաքրքիր և բազմազան նախագծերի

    Ինչպես դիմել

    Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:

Երևան

Ագրոնոմ

open sec list arrow image

open sec list image


Աշխատանքային պարտականությունները.

  • Կազմակերպել և վերահսկել բույսերի խնամքի, վերատնկման և աճեցման գործընթացները
  • Մոնիթորինգ իրականացնել բույսերի առողջական վիճակի նկատմամբ
  • Բացահայտել և կանխարգելել վնասատուների ու հիվանդությունների առաջացումը
  • Մշակել և կիրառել բույսերի խնամքի և սնուցման համապատասխան մեթոդներ
  • Մասնակցել կանաչապատման նախագծերի իրականացմանը և տեխնիկական լուծումների իրականացմանը
  • Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն հաճախորդներին բույսերի խնամքի վերաբերյալ

Պահանջվող որակավորումներ.

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ագրոնոմիայի, բուսաբանության, այգեգործության կամ համապատասխան բնագավառում
  • Բույսերի խնամքի, կանաչապատման կամ ագրոնոմիական աշխատանքների փորձ
  • Ուշադրություն մանրուքներին և բարձր պատասխանատվության զգացում
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն և նախաձեռնողականություն
  • Հաղորդակցման և աշխատակցային միջանձնային հմտություններ
  • Սթրեսակայունություն և արդյունավետ գործելու ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ առավելություն է

Հավելյալ նշումներ.

  • Աշխատանք կանաչ և ստեղծարար միջավայրում
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն
  • Կայուն աշխատանքային պայմաններ և աջակցող թիմ

Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ․-Շաբաթ, 6 օրյա, (1 օր հանգիստ)

Աշխատանքի վայր
Ք․ Երևան, Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը համապատասխան նշումով։

Ինչպես դիմել

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:

Երևան

Ոռոգման համակարգերի մոնտաժող մասնագետ

open sec list arrow image

open sec list image


Աշխատանքային պարտականությունները.

  • Ջրային խողովակների և ոռոգման համակարգերի մոնտաժ
  • Կաթիլային և ավտոմատ ոռոգման համակարգերի տեղադրում
  • Խողովակների միացում, կարգավորում և ստուգում
  • Անհրաժեշտության դեպքում համակարգերի վերանորոգում
  • Մասնակցություն լանդշաֆտային ձևավորման նախագծերին

Պահանջվող որակավորումներ.

  • Նմանատիպ աշխատանքի փորձ
  • Տեխնիկական հմտություններ
  • Պատասխանատվություն և կարգապահություն
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն և նախաձեռնողականություն
  • Հաղորդակցման և աշխատակցային միջանձնային հմտություններ
  • Ստրեսակայունություն և արդյունավետ գործելու ունակություն

Հավելյալ նշումներ.

  • Կայուն աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Աջակցող թիմ և հետաքրքիր նախագծեր

    Ինչպես դիմել

    Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:

Երևան

Հաճախորդների սպասարկման և վաճառքի B2C մասնագետ

open sec list arrow image

open sec list image


Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել սրահում և օնլայն հարթակներում հաճախորդների սպասարկում՝ ապահովելով արդյունավետ B2C վաճառք
  • Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն բույսերի, ծաղիկների և ծառայությունների վերաբերյալ
  • Ընդունել և ձևակերպել պատվերներ՝ ապահովելով արագ և հստակ իրականացում
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և իրականացնել նպատակային վաճառք
  • Աջակցել լանդշաֆտային նախագծերի կազմակերպման գործընթացներին
  • Ապահովել հետվաճառքային կապ հաճախորդների հետ

Պահանջվող որակավորումներ.

  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում նվազագույնը 1 տարվա փորձ (ցանկալի է)
  • Զարգացած հաղորդակցման և վաճառքի հմտություններ
  • Ապրանքատեսակները արագ յուրացնելու կարողություն
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն
  • Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Նպատակասլացություն և նախաձեռնողականություն
  • Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու հմտություն
  • Բարձր կազմակերպվածություն և բազմաբնույթ առաջադրանքների կառավարման ունակություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, հիմնական օֆիսային ծրագրեր)
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն գրագետ խոսք, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն

Մենք առաջարկում ենք.

  • Մրցունակ աշխատավարձ + բոնուսներ
  • Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
  • Կայուն աշխատանք և զարգացման հնարավորություն
  • Ընկերական և աջակցող թիմ

Ինչպես դիմել

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:

Երևան

Վաճառքի մասնագետ B2B

open sec list arrow image

open sec list image


Աշխատանքային պարտականությունները.

  • Զարգացնել և ընդլայնել B2B հաճախորդների բազան (կառուցապատողներ, բիզնեսներ, հյուրանոցներ, գրասենյակներ)՝ ապահովելով վաճառքների աճ
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել նպատակային լուծումներ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում
  • Մշակել կոմերցիոն առաջարկներ և իրականացնել գնային հաշվարկներ՝ ապահովելով մրցունակություն և շահութաբերություն
  • Վարել բանակցություններ և կնքել համագործակցության պայմանագրեր
  • Կառուցել և պահպանել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ
  • Ապահովել վաճառքի պլանների կատարում և գերազանցում

Պահանջվող որակավորումներ.

  • Առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքի ոլորտում
  • Բարձր զարգացած բանակցային և բիզնես հաղորդակցության հմտություններ
  • Նախագծային վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի
  • CRM համակարգերի իմացություն

Մենք առաջարկում ենք.

  • Մրցունակ աշխատավարձ (ֆիքսված + բոնուսային համակարգ)
  • Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Մասնագիտական աճ և զարգացում
  • Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ

Աշխատանքի մանրամասներ.

  • Աշխատանքի վայր՝ Երևան, Սիլիկյան թաղամաս 13փ․, 2/8
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ
  • Դիմելու համար ուղարկեք CV՝ hr@o2gardens.am | info@o2gardens.am

Ինչպես դիմել

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:

vacancies_photo vacancies_photo

Կարծիքներ

Լևոն Ադամյան
Օրեր առաջ պատվիրել եմ շատ գեղեցիկ սուկուլենտ O2 Gardens-ի կայքում, և շատ գոհ եմ իմ գնումից: Պատվերի ձևակերպման գործընթացն անցավ առանց խնդիրների, իսկ առաքումն արագ էր։ Ես անպայման նորից կվերադառնամ այստեղ գնումներ կատարելու:
Ալինա Մարկոսյան
Հաճույք ստացա այցելելով O2 սրճարան, ինձ մասնավորապես զարմացրեց տարածքի կանաչապատումը։ Այն կատարյալ վայր է հանգստանալու ճաշի կամ սուրճի ընդմիջման համար:
Անդրանիկ Մանուկյան
Նախորդ տարի օգտվել եմ O2 Gardens-ի լանդշաֆտային կանաչապատման ծառայություններից տան բակը թարմացնելու համար։ Թիմը պրոֆեսիոնալ էր և ուշադիր իմ կարիքների նկատմամբ, և վերջնական արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները։ Մինչ օրս հարցերի դեպքում կապ եմ հաստատում մասնագետների հետ, շնորհակալ եմ:
Սուսաննա Վարդանյան
Վերջերս պատվիրեցի տարբեր բույսեր իմ պարտեզի համար O2 Gardens կայքում, ես պարզապես տպավորված եմ բույսերի տեսքով, որակով և բազմազանությամբ: Բույսերը հասան գերազանց վիճակում, սպասարկեցին շատ բարեհամբույր, ստացա նաև անվճար խորհրդատվություն:
Աննա Արևշատյան
Հաճույք ստացա զրուցելով O2 Gardens-ի հաճախորդների սպասարկման աշխատակցի հետ և տպավորված էի նրա գիտելիքներով և օգնելու պատրաստակամությամբ: Բոլոր հարցերիս պատասխանեցին և հիանալի տարբերակ առաջարկեցին:
Սամվել Դալլաքյան
Գարնան գալստյան առթիվ պատվիրեցի ավտոմատացված ոռոգման համակարգ O2 Gardens-ից՝ այգիս ավելի հեշտ ջրելու համար,բավականին գոհ եմ արդյունքից: Այժմ խնայում եմ շատ ժամանակ և էներգիա, բայց հանգիստ եմ ծառերիս համար:
Մանանա Պողոսյան
Ես տարիներ շարունակ O2 Gardens-ի հաճախորդ եմ և տպավորված եմ տեսականու բազմազանությամբ և մասնագետների աշխատելաոճով: Անկախ նրանից, թե ես ինչ-որ ժամանակակից աքսեսուար եմ ուզում կամմի փոքր բույս եմ փնտրում, նրանք միշտ ունեն լավագույն տարբերակն ինձ համար:
Սերոբ Հայրապետյան
Ես պատվիրեցի ֆիկուս և համպատասխան ծաղկաման O2 Gardens-ի կայքից՝ որպես ընկերոջս բնակարանամուտի նվեր։ Նրանց դուր եկավ որակն և տեսքը: Ծաղկամանը շատ թեթև էր, բայց բավականին ամուր և գեղեցիկ համադրվեց ինտերիերի հետ:
Լիլիթ Մեսրոպյան
Վերջերս այցելեցի O2 Gardens-ի գրասենյակ ՝ ծանոթանալու նրանց բույսերի և աքսեսուարների ընտրության և նվեր ընտրելու համար։ Տպավորված էի առկա տարբերակների բազմազանությամբ: Չկարողացա ընտրություն կատարել, և ինձ առաջարկեցին նվեր քարտի տարբերակը, որը լավագույն լուծումն էր։ Շնորհակալություն գեղեցիկի մատուցման և փաթեթավորման համար: