Մեր մասին
Ոռոգման համակարգերի ինժեներ
Աշխատանքային պարտականությունները.
- Ոռոգման համակարգերի նախագծում՝ ներառյալ տարածքի չափագրում, տեխնիկական լուծումների մշակում, նյութածախսի հաշվարկ և գնային առաջարկների պատրաստում
- Կաթիլային և ավտոմատ ոռոգման համակարգերի տեղադրման աշխատանքների վերահսկում
- Ջրատար խողովակաշարերի մոնտաժման, միացման, կարգավորման և գործարկման գործընթացների վերահսկում
- Համակարգերի փորձարկման և շահագործման հանձնելու գործընթացի կազմակերպում ու վերահսկում
- Խափանումների ախտորոշում և վերանորոգման աշխատանքների կազմակերպում ու վերահսկում
- Մասնակցություն լանդշաֆտային նախագծերի իրականացմանը՝ ապահովելով ոռոգման համակարգերի ինտեգրումը ընդհանուր նախագծում
- Աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկական ստանդարտների և անվտանգության նորմերի պահպանում
Պահանջվող որակավորումներ.
- Բարձրագույն կրթություն (ինժեներական կամ հարակից ոլորտում)
- Աշխատանքային փորձ ոռոգման համակարգերի կամ հարակից ոլորտում
- Տեխնիկական մտածողություն և գործնական հմտություններ
- Տեխնիկական գծագրերի հետ աշխատանքի փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Սթրեսակայունություն և խնդիրների արագ լուծման ունակություն
- MS Office (Word, Excel)
- AutoCAD-ի իմացություն
Հավելյալ նշումներ.
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ (կքննարկվի հարցազրույցի ընթացքում)
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Դինամիկ և աջակցող թիմ
- Մասնակցություն հետաքրքիր և բազմազան նախագծերի
Ինչպես դիմել
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:
Ագրոնոմ
Աշխատանքային պարտականությունները.
- Կազմակերպել և վերահսկել բույսերի խնամքի, վերատնկման և աճեցման գործընթացները
- Մոնիթորինգ իրականացնել բույսերի առողջական վիճակի նկատմամբ
- Բացահայտել և կանխարգելել վնասատուների ու հիվանդությունների առաջացումը
- Մշակել և կիրառել բույսերի խնամքի և սնուցման համապատասխան մեթոդներ
- Մասնակցել կանաչապատման նախագծերի իրականացմանը և տեխնիկական լուծումների իրականացմանը
- Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն հաճախորդներին բույսերի խնամքի վերաբերյալ
Պահանջվող որակավորումներ.
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ագրոնոմիայի, բուսաբանության, այգեգործության կամ համապատասխան բնագավառում
- Բույսերի խնամքի, կանաչապատման կամ ագրոնոմիական աշխատանքների փորձ
- Ուշադրություն մանրուքներին և բարձր պատասխանատվության զգացում
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն և նախաձեռնողականություն
- Հաղորդակցման և աշխատակցային միջանձնային հմտություններ
- Սթրեսակայունություն և արդյունավետ գործելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ առավելություն է
Հավելյալ նշումներ.
- Աշխատանք կանաչ և ստեղծարար միջավայրում
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
- Կայուն աշխատանքային պայմաններ և աջակցող թիմ
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ․-Շաբաթ, 6 օրյա, (1 օր հանգիստ)
Աշխատանքի վայր
Ք․ Երևան, Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը համապատասխան նշումով։ Ինչպես դիմել
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:
Ոռոգման համակարգերի մոնտաժող մասնագետ
Աշխատանքային պարտականությունները.
- Ջրային խողովակների և ոռոգման համակարգերի մոնտաժ
- Կաթիլային և ավտոմատ ոռոգման համակարգերի տեղադրում
- Խողովակների միացում, կարգավորում և ստուգում
- Անհրաժեշտության դեպքում համակարգերի վերանորոգում
- Մասնակցություն լանդշաֆտային ձևավորման նախագծերին
Պահանջվող որակավորումներ.
- Նմանատիպ աշխատանքի փորձ
- Տեխնիկական հմտություններ
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն և նախաձեռնողականություն
- Հաղորդակցման և աշխատակցային միջանձնային հմտություններ
- Ստրեսակայունություն և արդյունավետ գործելու ունակություն
Հավելյալ նշումներ.
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Աջակցող թիմ և հետաքրքիր նախագծեր
Ինչպես դիմել
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:
Հաճախորդների սպասարկման և վաճառքի B2C մասնագետ
Աշխատանքային պարտականությունները.
- Իրականացնել սրահում և օնլայն հարթակներում հաճախորդների սպասարկում՝ ապահովելով արդյունավետ B2C վաճառք
- Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն բույսերի, ծաղիկների և ծառայությունների վերաբերյալ
- Ընդունել և ձևակերպել պատվերներ՝ ապահովելով արագ և հստակ իրականացում
- Բացահայտել հաճախորդների կարիքները և իրականացնել նպատակային վաճառք
- Աջակցել լանդշաֆտային նախագծերի կազմակերպման գործընթացներին
- Ապահովել հետվաճառքային կապ հաճախորդների հետ
Պահանջվող որակավորումներ.
- Սպասարկման կամ վաճառքի ոլորտում նվազագույնը 1 տարվա փորձ (ցանկալի է)
- Զարգացած հաղորդակցման և վաճառքի հմտություններ
- Ապրանքատեսակները արագ յուրացնելու կարողություն
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն
- Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
- Նպատակասլացություն և նախաձեռնողականություն
- Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու հմտություն
- Բարձր կազմակերպվածություն և բազմաբնույթ առաջադրանքների կառավարման ունակություն
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, հիմնական օֆիսային ծրագրեր)
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն գրագետ խոսք, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն
Մենք առաջարկում ենք.
- Մրցունակ աշխատավարձ + բոնուսներ
- Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
- Կայուն աշխատանք և զարգացման հնարավորություն
- Ընկերական և աջակցող թիմ
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:
Վաճառքի մասնագետ B2B
Աշխատանքային պարտականությունները.
- Զարգացնել և ընդլայնել B2B հաճախորդների բազան (կառուցապատողներ, բիզնեսներ, հյուրանոցներ, գրասենյակներ)՝ ապահովելով վաճառքների աճ
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել նպատակային լուծումներ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում
- Մշակել կոմերցիոն առաջարկներ և իրականացնել գնային հաշվարկներ՝ ապահովելով մրցունակություն և շահութաբերություն
- Վարել բանակցություններ և կնքել համագործակցության պայմանագրեր
- Կառուցել և պահպանել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ
- Ապահովել վաճառքի պլանների կատարում և գերազանցում
Պահանջվող որակավորումներ.
- Առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքի ոլորտում
- Բարձր զարգացած բանակցային և բիզնես հաղորդակցության հմտություններ
- Նախագծային վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի
- CRM համակարգերի իմացություն
Մենք առաջարկում ենք.
- Մրցունակ աշխատավարձ (ֆիքսված + բոնուսային համակարգ)
- Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մասնագիտական աճ և զարգացում
- Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ
Աշխատանքի մանրամասներ.
- Աշխատանքի վայր՝ Երևան, Սիլիկյան թաղամաս 13փ․, 2/8
- Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ
- Դիմելու համար ուղարկեք CV՝ hr@o2gardens.am | info@o2gardens.am
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@o2gardens.am էլ. հասցեին:
Կարծիքներ